Ադրբեջանական կողմին զորքը հետ քաշելու կոչ է արվել․ ՌԴ ՊՆ
«Ներկայումս ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում (Արցախում – խմբ․) իրավիճակը կարգավորելու և զորքերը ելման դիրքեր վերադարձնելու համար: Ադրբեջանական կողմին զորքը հետ քաշելու կոչ է արվել»,- այս մասին ասված է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ պաշտպանության նախարարության մարտի 26-ի տեղեկագրում։ «Մարտի 24-ից 25-ը Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի և տեղադրել են դիտակետ»,- ասված է տեղեկագրում։ ՌԴ ՊՆ-ն նշում է նաև, որ Փառուխ գյուղի հատվածում Լեռնային Ղարաբաղի ստորաբաժանումների ուղղությամբ չորս հարված է հասցվել Bayraktar-TB2 անօդաչու թռչող սարքով։ … Continue reading Ադրբեջանական կողմին զորքը հետ քաշելու կոչ է արվել․ ՌԴ ՊՆ
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed