Հայաստանի նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում քննադատական գրառումներ է արել ՄԱԿ-ի և Եվրամիության պաշտոնյաների հասցեին։
«Երեկ և այսօր զգալի էսկալացիա է եղել Լեռնային Ղարաբաղի արևելքում. Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով հրազեն և անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Բայրաքթար». 3 զոհ և 14 վիրավոր կա Արցախում»,- գրել է նա։
«Ավելի քան երկու շաբաթ Արցախը առանց գազի է ցրտաշունչ եղանակին։ Պայմանները մոտ են հումանիտար աղետին։ Ադրբեջանը միտումնավոր հետաձգում է Արցախը սնուցող՝ իր վերահսկողության տակ գտնվող գազատարի վերանորոգումը։ Աշխարհը աներևեկայելի կույր է։ Սրանում ոչ մի նոր բան չկա»,- գրել է Մնացականյանը և շարունակել, որ այս վերջին իրադարձությունները վկայում են Արցախի ժողովրդին սպառնացող շարունակական գոյութենական վտանգի մասին։
For over 2 weeks #Artsakh is without gas in freezing weather. Conditions border humanitarian catastrophe. #Azerbaijan deliberately delays repairs of only pipeline to #Artsakh under its control. The world is charmingly blind. Nothing new here.
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) March 26, 2022
«Նրանց պայքարը միշտ եղել է իրենց հողում գոյատևման և անվտանգության համար: Արցախը Ադրբեջանի իրավազորության ներքո կնշանակի Լեռնային Ղարաբաղ առանց հայերի։ Բաքուն երբեք չի թաքցրել իր այդ նպատակը»։
«Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի գրասենյակը Ադրբեջանում և Վլադանկա Անդրեևան [ՄԱԿ-ի ներկայացուցիչը Ադրբեջանում – ՍիվիլՆեթ] իրեն հյուրընկալածների հետ խնջույք է անում Շուշիում, երբ բլուրից մի քանի կիլոմետր ներքև Ստեփանակերտում հայերը ծանր վիճակում են։ Պատգամը տպավորիչ է՝ ՄԱԿ-ի աշխատակիցները տոնում են հումանիտար ահաբեկչությունը և էթնիկ զտումները: Սրտխառնիչ է»։
Meanwhile, @UNinAzerbaijan & @Vladanka_A were partying in #Shushi with their hosts, while a few kilometers down the hill #Armenians in #Stepanakert were in dire conditions. The message is impressive, #UN staff celebrating humanitarian terrorism and ethnic cleansing. Sickening
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) March 26, 2022
[Տե՛ս նաև՝ Արցախի հայերը ցրտի մեջ, իսկ ՄԱԿ-ը տոն է նշում Շուշիում]։
«Իսկ ՄԱԿ-ի խոսնակը լուսավորում է աշխարհին և [ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար] Անտոնիո Գուտերեշին՝ կոչ անելով «կողմերին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել իրավիճակը… Լո՞ւրջ։ Կոնկրետ ո՞ր կողմերին է հորդորում: Հորդորում են Լեռնային Ղարաբաղի հայերին, որ իրենք իրենց հումանիտար աղետ չպատճառե՞ն։ Որ իրենք իրենց դեմ կրակ չբացեն ու դրոններ չօգտագործե՞ն։ Այդպիսի պահերին է, որ լռությունն ավելի արժեքավոր է»։
Շարունակելով՝ Զոհրաբ Մնացականյանը քննադատել է նաև Եվրամիությանը․
«Իսկ ԵՄ-ից Տոյվո Կլաարը [Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը – ՍիվիլՆեթ] իր թվիթում ողջունում է Ադրբեջանի իշխանությունների ակտիվ ներգրավվածությունը գազատարի վերանորոգման գործում։ Սա ցնորամտության սահմանն է։ Տղան երբեք չի եղել Ստեփանակերտում, բայց կարծես շատ բարեհունչ է Բաքվի ականջին։ Արցախում հայերի տառապանքների հարցում երկկողմամտությունը (bothsideism) նրա հակումն է»։
«Մարդ պետք է կույր լինի՝ չտեսնելու ռիսկը, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակից օգտվում է Ադրբեջանը՝ Արցախում ավելի շատ սպանություններ ու տառապանքներ բերելով։ Այս ռիսկը նյութականանում է»: