«Ռուսաստանի ՊՆ հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում», հայտարարում է Բաքուն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արձագանքել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության՝ մարտի 27-ի հայտարարությանը, թե խաղաղապահների ու ադրբեջանական կողմի միջև բանակցությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները հեռացել են Արցախի Փառուխ գյուղից։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «ափսոսանքով արձանագրել է», որ Ռուսաստանի ՊՆ հայտարարությունում նշված դրույթները «չեն համապատասխանում իրականությանը»։

«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող Փառուխ գյուղում և շրջակա բարձունքներում ադրբեջանական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»,- հայտնել են Բաքվից՝ հավելելով, որ իրենց զորամիավորումները «ամբողջությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը»։

Մարտի 27-ին Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակեց հերթական տեղեկագիրը՝ հայտնելով, որ նույն օրը ադրբեջանական կողմի հետ բանակցությունների արդյունքում վերջինս հեռացրել է իր ստորաբաժանումները Փառուխ գյուղից։

Մեկնաբանել