«Քաղաքացիական պայմանագիրը» երկրորդ փորձից հաղթեց Վեդիի ընտրություններում

Մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացված ավագանու ընտրություններում 56,2 %-ով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Վեդիի ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժը՝ «Իմ Հզոր Համայնք»-ը ստացել է ձայների 41,5 %-ը։ Քվեաթերթիկների 2,3%-ը ճանաչվել է անվավեր։

Վեդիում ընտրություններն անցկացվել են համամասնական ընտրակարգով։ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Գարիկ Սարգսյանը։

***

2021-ի դեկտեմբերի 5-ին Վեդիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով առաջատար էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 42,8 % ձայների քանակով, ՔՊ-ն 2-րդ տեղում էր 38 %-ով, «Հանրապետություն» կուսակցությունը երրորդ տեղում՝ 16.31%-ով: Դեկտեմբերի 16-ին Վեդիում քվեարկության արդյունքում ընտրված «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել:

Ինքնաբացարկի արդյունքում Վեդի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին և նշանակվել էին ավագանու արտահերթ ընտրություններ։

Վարչապետի 2022-ի հունվարի 5-ի որոշմամբ Գարիկ Սարգսյանն ազատվել էր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից և նշանակվել էր Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Մեկնաբանել