Գլխավոր Լրահոս

Պեսկովը խոսել է Արցախում խաղաղապահների ավելացման հնարավորության մասին

Պեսկովը խոսել է Արցախում խաղաղապահների ավելացման հնարավորության մասին

Կրեմլն անհրաժեշտ է համարում, որ բոլոր կողմերը կատարեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին խաղաղապահների լրացուցիչ զորակազմ ուղարկելու հնարավորությանը, Պեսկովը նշել է, որ այդ հարցը պետք է տալ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

«Այդ հարցը պետք է տալ մեր զինվորականներին։ Նրանք շփման մեջ են ադրբեջանական և հայկական կողմերի հետ։ Այժմ գլխավորն այն է, որ բոլոր կողմերը շարունակեն պահպանել համապատասխան պայմանավորվածությունները»,- ասել է նա։

https://civilnet.am/news/655223/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%a8-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%ba%d5%b8%d6%82%d5%bf%d5%ab%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%ad%d5%b6%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac%d5%a1%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%b2%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0-%d5%a6%d5%b8%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a8/

Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը և մինչ օրս հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15 հոգի վիրավորվել է։

Մարտի 27-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական ուժերը հեռացել են Փառուխից։ Բաքուն, սակայն, արձագանքեց, որ «Ռուսաստանի ՊՆ հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում»։ Հայաստանի ԱԳՆ-ն ևս արձանագրում է, որ ադրբեջանական զորքերի ներխուժումը ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում