Պաշտոնական վիճակագրություն և տեղական պատկեր․ Սյունիքում իրականացված հետազոտության բացահայտումները

Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Սյունիքի մարզում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2021-ի դրությամբ աճել է՝ 52 147-ից դառնալով 52 350։ Այս ցուցանիշից կարելի է ենթադրել, օրինակ, որ Սյունիքում անասնապահության համար պայմանները բարելավվել են, պարենային խնդիր չկա։

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի, Գորիսի մամուլի ակումբի և Կապանի «Ծիածան» կրթական կենտրոնի՝ Սյունիքի ութ խոշորացված համայնքներում իրականացված «Մարդու անվտանգությունը Սյունիքի մարզում» սոցիոլոգիական հետազոտությունն այլ պատկեր է տալիս, քան պաշտոնական վիճակագրությունը։ Օրինակ, որ սահմանամերձ մի շարք համայնքներում անասնապահությամբ զբաղվելու անվտանգային լուրջ խնդիրներ կան, ադրբեջանցիների կողմից՝ անասնագողության դեպքեր և այլն։

Գորիսում կազմակերված միջոցառմանը ներկայացվեցին հետազոտության նախնական արդյունքները։