Վերադարձե՛ք այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվեց, այնտեղ կփորձենք լուծել Դոնբասի հարցը․ Զելենսկին՝ ռուս լրագրողներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 27-ին հարցազրույց է տվել ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ի թիվս այլ բաների՝ նա անդրադարձել է Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինայի առջև ծառացած խնդիրներին, հերքել այն պնդումները, որ Կիևը [ռազմական] գործողություն էր նախապատրաստում Դոնբասի հանդեպ վերահսկողությունը վերականգնելու համար, խոսել պաշարված Մարիուպոլում տիրող իրավիճակի մասին և գնահատել պատերազմի՝ ռուսերեն լեզվին պատճառած վնասի մասին։ Զելենսկիի հետ հարցազրույցը վարում էին ռուսաստանյան «Դոժդ» ալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն, լրագրող Միխայիլ Զիգարը, «Մեդուզա»-ի գլխավոր խմբագիր Իվան Կոլպակովը և «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովը։ Զելենսկիին իր հարցերն է ուղղել նաև «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը։ («Մեդուզա» պարբերականը և «Դոժդ» ալիքը ՌԴ իշխանությունների կողմից … Continue reading Վերադարձե՛ք այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվեց, այնտեղ կփորձենք լուծել Դոնբասի հարցը․ Զելենսկին՝ ռուս լրագրողներին