Էրդողանը Դոլմաբահչե պալատում հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Դոլմաբահչե պալատում ռուս-ուկրաինական բանակցություններից առաջ հանդիպել է պատվիրակությունների հետ, հայտնում է Hurriyet Daily News-ը։ Էրդողանը հայտարարել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հետ։ Էրդողանն ասել է, որ կողմերը շարժվում են «դրական ուղղությամբ», սակայն մանրամասներ չի ներկայացրել։ Ստամբուլում ռուս-ուկրաինական հանդիպումը չորրորդն է Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր։ Բրիտանական Financial Times-ը, վկայակոչելով քննարկումների մասին իրեն տեղեկացրած չորս լավատեղյակ անանուն մարդու, գրել է, որ որպես հրադադարի բանակցությունների մաս՝ Ռուսաստանն Ուկրաինայից այլևս չի պահանջում «դենացիֆիկացիա» և պատրաստ է համաձայնել Ուկրաինայի ԵՄ անդամակցությանը, եթե այն մնա ռազմականապես չեզոք։ Financial Times-ի աղբյուրներն … Continue reading Էրդողանը Դոլմաբահչե պալատում հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed