Ռուսաստանը հուսով է, որ ԼՂ հակամարտությունը կավարտվի խաղաղության պայմանագրով․ Մատվիենկո

matvienko

Ռուսաստանը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք մեծ հույս ունենք, որ այս իրավիճակը կավարտվի խաղաղության պայմանագրով, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա»,- ասել է Մատվիենկոն՝ մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Ջաֆարովայի և Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն իր հերթին հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է՝ Լեռնային Ղարաբաղում լարվածությունը կկարգավորվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։

Մեկնաբանել