Ադրբեջանն ինչպե՞ս է պատկերացնում խաղաղության պայմանագիրը Հայաստանի հետ

Արցախում տեղի ունեցածը ադրբեջանական կողմը դիտարկում է սեփական «տարածքային ամբողջականության» տեսանկյունից, ասում է տարածաշրջանային հարցերով ՍիվիլՆեթի փորձագետ Գեորգի Միրզաբեկյանը։ Նրա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակառակորդ երկրում ակտիվ քննարկում են հայկական ուժերը Արցախից դուրս բերելու հարցը, ընդ որում, իշխանամերձ շրջանակներում խորացել են հակառուսական տրամադրությունները։ Զրույցում անդրադարձ կա Հայաստանի Անվտանգության խորհրդի հայտարարությանը, սահմանազատմանն ու Ադրբեջան-Իրան հարաբերություններին։