Ադրբեջանում ՌԴ դեսպանը հերքել է Արցախից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու լուրը

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը հերքել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներին Ուկրաինա ուղարկելու լուրը։

«Խաղաղապահները գտնվում են Ղարաբաղում և Ուկրաինա չեն մեկնել»,- ասել է դեսպանը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։

***

Ուկրաինայի գլխավոր շտաբը մարտի 13-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե Ռուսաստանը «զորքերի կորուստները լրացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղից խաղաղապահ զորախմբի մի մասը տեղափոխում է Ուկրաինա»։

Արցախից Ուկրիանա զինվորականների մեկնման մասին տեղեկությունը հերքել էր նաև Արցախի արտաքին գործերի նախարարությունը։

Մեկնաբանել