Բրիտանիայի ԶՈւ փոխպետքարտուղարը Բաքվում հանդիպել է Ալիևին և Հասանովին

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի փոխպետքարտուղար Ջեյմս Հիփին այսօր՝ մարտի 30-ին, այցելել է Ադրբեջան, հայտնում է Haqqin.az-ը:

Բրիտանացի պաշտոնյան հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ներկայացուցիչները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև անդրադարձել են Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

Մեկնաբանել