Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին

Մարտի 30-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության և ռազմաքաղաքական իրադրության հետ կապված հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում առաջարկված առաջնահերթությունների իրականացման ընթացքը»,- ասված է հաղորդագրությունում։

Սիդորովը Հայաստան է ժամանել «ԱրմՀայՏեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով։