Կառավարությունը 3,1 մլրդ դրամ է հատկացնում Լոռու մարզի ճանապարհների նորոգմանը

Կառավարությունն ավելի քան 3,1 միլիարդ դրամ կհատկացնի Լոռու մարզի Թումանյան համայնքի Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լորուտ, Աթան, Շամուտ բնակավայրերի ավտոճանապարհների հիմնանորոգմանը։ Այս գումարը ներառելու է նաև Մ-4 Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի սահման ճանապարհի երկու կամուրջների վերանորոգման աշխատանքները։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվելիք 3,1 միլիարդից մոտ 3 միլիարդը նախատեսված է շինարարական աշխատանքների համար, իսկ 122 միլիոնը՝ տեխնիկական հսկողության։

Մեկնաբանել