Հարավային Օսիան Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե կանցկացնի

Հարավային Օսիան իրավաբանական քայլեր կձեռնարկի առաջիկայում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու համար։ Այս մասին հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ, որ Ռուսաստանին միացումը մեր ռազմավարական նպատակն է։ Մեր ճանապարհը, ժողովրդի իղձը։ Եվ այդ ճանապարհով մենք շարժվելու ենք։ Համապատասխան իրավական քայլերը մենք շուտով կանենք։ Հարավային Օսիայի Հանրապետությունը կլինի իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի կազմում»,- ասել է Բիբիլովը։

Հարավային Օսիայի՝ Ռուսաստանին միանալու հանրաքվեի ժամկետները հայտնի կլինեն ապրիլի 10-ին այդ երկրում կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

2008-ին ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի ինքնիշխանությունը։ Թբիլիսին հրաժարվում է ճանաչել հանրապետությունների անկախությունը։

Մեկնաբանել