Պետք է հնարավորինս կարճ ժամկետում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրենք․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ մարտի 31-ին, Մինսկի խմբի գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպմանն անդրադարձել է Եվրամիության միջնորդությամբ Հայաստանի հետ ապրիլի 6-ին նախատեսված եռակողմ հանդիպմանը: «Հույս ունեմ, որ այդ հանդիպումը արդյունավետ կլինի: Արդեն տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, և մենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ պետք է առաջ շարժվենք, հնարավորինս կարճ ժամկետներում խաղաղության պայմանագիր ստորագրենք: Ադրբեջանը, ելնելով իր դիտանկյունից, ներկայացրել է այդ համաձայնության հիմնական դրույթները»,- նշել է Ալիևը: Ադրբեջանի նախագահը հայտնել է նաև, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի պաշտոնյաներից որոշակի ուղերձներ ստացել են: «Վերջերս ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ նրանք մեր առաջարկները ընդունելի են համարում: … Continue reading Պետք է հնարավորինս կարճ ժամկետում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրենք․ Ալիև