- Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց
- Ներքին Հանդում՝ ադրբեջանական նոր դիրքեր և վրաններ
- Գորիսում բացվեց հակասրճարան-արվեստանոց
Ադրբեջանում 2024-ի փետրվարին 7-ին կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ։ Դեկտեմբերի 7-ին նման հրամանագիր է ստորագրել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Ըստ ժամանակացույցի՝ Ադրբեջանում նախագահական ընտրությունները նախատեսված էին 2025-ին։ Ադրբեջանում նախագահական վերջին ընտրությունները տեղի էին ունեցել 2018-ին, որի արդյունքում Իլհամ Ալիևը վերընտրվել էր իր պաշտոնում՝ 7 տարի ժամկետով։ Ալիևը ղեկավարում է Ադրբեջանը 2003-ից։
Արագածոտնի մարզի Ապարան համայնքում կառավարությունը բազմաբնակարան շենք է կառուցել և շենքի բնակարանները նվիրելու է Ապարանի վթարային երկու շենքերում բնակվող մարդկանց․ համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 7-ի նիստում։ Նոր բնակելի համալիրը կառուցվել է Ապարանի Գարեգին Նժդեհ 36 հասցեում։ Նոր շենքն ունենալու է 43 բնակարան։ Դրանցից 38-ը վթարային շենքի բնակչներին է տրվելու, 5-ը՝ բնակարանային ապահովման կարիք ունեցողներին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց՝ նոր շենքի մակերեսն ավելի մեծ է, քան վթարային շենքերինն էր և բնակարանների նոր սեփականատերերը ստանալու են շատ ավելի մեծ բնակարանային մակերես։
Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն կդժվարացնեն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։ Այս մասին դեկտեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, որ եթե Հայաստանը ցանկանում է խաղաղության պայմանագրի սևագրում ներառել ԼՂ-ի հայերի իրավունքների հարցերը, ապա դա փոխադարձ պետք է վերաբերվի Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի և ապրելու իրավունքներին։ «Կարծում եմ՝ Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն, միգուցե, կդժվարացնեն խաղաղության պայմանագրի կնքումը: Այն, ինչ-որ մենք փոխանցել ենք, և այն, ինչ-որ մենք բանակցում ենք, մենք էլ լավ գիտենք, իրենք էլ լավ գիտեն ու հիմա անընդհատ դրա […]
Թերևս կրակի և լույսի կառավարման հետ համեմատվող իրադարձության հետ գործ ունենք: Մալուխից դուրս տեղեկատվության փոխադրումը, իսկ հիմա էլ մարդուց զատ բանական բազային պրոցեսների մեկնարկը մարդկությանը ևս մեկ անգամ առերեսեց իրադարձությունների հորիզոնի հետ: Մեծ լեզվական մոդելների վրա հիմնված արհեստական բանականությունը այս պահին մարդու բանականությանը ներհատուկ անուղղակի զուգորդումներից ազատ մոդելավորված արդյունքներ է գեներացնում, որոնք անհամեմատելի գործակցով գերազանցում են մարդու նույնատիպ կարողությունը: Իհարկե այն դեռևս կամ միգուցե ընդմիշտ անկարող է անել քայլեր, որոնք իրեն կառերեսեն իրադարձությունների հորիզոնի հետ: Սակայն դեռևս հայտնի չէ, թե ինքնաուսուցանման արդյունքում թվային ինչ հորիզոնների հետ կարող է առերեսվել այդ բանականությունը: Մնալով քաղաքական վերլուծությունների տիրույթում՝ հարկ է նշել, որ սա […]
Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու: Այդ մասին դեկտեմբերի 6-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու, դա ակնհայտ է: Կարծես թե, փոխադարձ ընկալում կա, որ դելիմիտացիայի գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա: Երկրորդը՝ մենք աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ կամ քարտեզի տիպի սխեմաներ են, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են: Օրինակ՝ 1975 թվականի քարտեզը, դա մանրակրկիտ պետք է հետազոտվի: Չկա դելիմիտացիայի որևէ դիսկրետ լուծում: Չի լինելու մի հանդիպում, որից հետո մենք գանք և հայտարարենք, որ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է: […]
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Համապատասխան հարցը ներառված է կառավարության դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում։ Գրիգորյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2019-ի հոկտեմբերին։ Վայոց ձորի նոր մարզպետ է նշանակվելու Կոլյա Միքայելյանը։ Վերջինս եղել է ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետը։
Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ստանալու Ինդոնեզիա մուտքի համար համապատասխան վիզան ստանալ այդ երկիր այցելելիս՝ սահմանային անցակետում։ Նույնը վերաբերելու է Ինդոնեզիայի քաղաքացիներին, որոնք ժամանելու են Հայաստան։ Համապատասխան որոշումը ներառված է կառավարության դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում։ «Սահմանին վիզա ստանալու վճարը կազմում է 500,000 ինդոնեզական ռուփիա (շուրջ 30 ԱՄՆ դոլար), որով քաղաքացիները կարող են մուտք գործել երկիր 30 օրով՝ մեկ անգամ ևս 30 օրով երկարաձգելու հնարավորությամբ։ Ժամանելուն պես վիզայի դիմելու համար անհրաժեշտ է տրամադրել հետադարձի կամ այլ երկիր ճամփորդելու տոմս, ինչպես նաև անձնագրի վավերականությունը պետք է լինի առնվազն 6 ամիս՝ մինչև Ինդոնեզիայում գտնվելու նախատեսված ժամկետի ավարտը»,- նշված է որոշման հիմնավորումներում։ ՀՀ քաղաքացիների շրջանում […]