Հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք, մահացել է 3 մարդ

Հայաստանում մարտի 31-ին կատարվել է 2 063 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 55 մարդ։ Գրանցվել է մահվան 3 դեպք։

Ապրիլի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 540 դեպք, որոնցից 410 042-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 977 286 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 2 205 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 616 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 677 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 90-րդ տեղը՝ 422 540 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 1 648 653 դեպքով, Ադրբեջանը 71-րդ տեղում է՝ 791 932 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 14 860 560 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 7 162 220 դեպքով։