«ԱրմՀայԹեք 2022»․ պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսը Երևանում

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում է «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսը, որի նպատակն է խթանել ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, ստեղծել համագործակցային նոր կապեր։ Ցուցահանդեսին ներկայացված են ՀԱՊԿ և մի շարք այլ երկրների հատուկ տեխնիկական սարքավորումների և անվտանգության համակարգերի առաջատար ընկերություններ։ Ցուցահանդեսը կազմակերպել է ՀՀ բարձր տեխնոլգիական արդյունաբերության նախարարությունը։

Մեկնաբանել