Խաղաղության պայմանագիր՝ Ադրբեջանի հետ. ինչ են մտածում քաղաքացիները

Կառավարության մարտի 31-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր՝ հավելելով, որ «այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը»: Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ մարդկանց կարծիքները պարզելու համար ՍիվիլՆեթը զրուցել է քաղաքացիների հետ։