«Ո՛Չ՝ անտարբերու­թյանն ու անգործությանը»․ «Ապագա հայկականի» հիմնադիրների կոչը

«Ապագա հայկականը» նախաձեռնությունը հանդես է եկել բաց նամակով՝ ուղղված Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և Հայաստանում ու Սփյուռքում ընտրված ու նշանակված այլ ղեկավարներին։ Բաց նամակում նշվում են մեր ազգի և հայրենիքի առջև ծառացած բազմաբնույթ մարտահրավերները՝ վտանգված Արցախը, Հայաստանին առավելագույն կորուստներ պարտադրելու Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը, Հայաստանի տնտեսության անբավարար զարգացման տեմպը և վերջին 30 տարում Հայաստան-Սփյուռք ոչ արդյունավետ գործընկերությունը։