Հռիփսիմյան օրիորդաց դպրոց. Երևանի մշակութային հուշարձանը՝ լքված վիճակում

Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը գտնվում է Երևանի սրտում: Շենքը կառուցվել է 19-րդ դարում: Այն Երևանի առաջին իգական դպրոցներից էր։ Արդեն 25 տարի է, ինչ դպրոցի շենքը լքված ու կիսավեր վիճակում է։