Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպանին

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, հայտնում է Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը։

«Այսօր՝ ապրիլի 4-ին, Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Զրույցն ընթացել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մուսինյանը։

Երեկ՝ ապրիլի 3-ին, Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: