Ուկրաինական Բուչայի սահմռկեցուցիչ տեսարաններն ու աշխարհի արձագանքը

Ապրիլի սկզբին Կիևից հյուսիս-արևմուտք գտնվող Բուչա քաղաքը կրկին անցել է ուկրաինական վերահսկողության ներքո՝ ռուսական զորքերի հետքաշումից հետո։ Համացանցը լի է Բուչայի սահմռկեցուցիչ տեսարաններով, որտեղ պատկերված են մարդկանց՝ փողոցներում ընկած մարմինները։

Ուկրաինայի իշխանությունների և ԶԼՄ-ների տվյալներով՝ դրանք խաղաղ բնակիչներ են, որոնք սպանվել են ռուսաստանցի զինվորականների կողմից։ Ռուսական կողմը հերքում է այդ պնդումը՝ կադրերն անվանելով բեմադրություն։

Credits: Ruptly

Մեկնաբանել