Բավրայում երկրաշարժ է գրանցվել

Բավրա գյուղից 15 կմ արևելք երկրաշարժ է գրանցվել, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ, հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 10:43-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով»,- ասված է հաղորդագրությունում։

Երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ: