Վերջին մեկ տարում Հայաստանում սննդամթերքի գներն աճել 12,8%-ով

supemarket star

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2022-ի մարտը 2021-ի մարտի նկատմամբ, կազմել է 7,4%։ Այս մասին ՍիվիլՆեթը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

Վերջին մեկ տարում՝ 2022-ի մարտին 2021-ի մարտի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12,8% գնաճ։ Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում՝ 2022թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2,3%-ով:

Հացի, ալյուրի և մակարոնեղենի գները 2022-ի մարտին 2021-ի նույն ամվսա համեմատ աճել են համապատասխանաբար 12,3%, 10,8% և 18,2%-ով։ Հաճարի, բրնձի, ոսպի, և հնդկացորենի գները աճել են համապատասխանաբար 16,2%, 16,8%, 28,0%, 37,2%։

2022-ի մարտին 2021-ի մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է թարմ կաթի և կարագի՝ համապատասխանաբար 9,5% և 10,7% գնաճ: Թռչնամսի, գառան և տավարի մսերի գները 2022-ի մարտին 2021-ի մարտի համեմատ աճել են համապատասխանաբար 7,4%, 7,5% և 9,1%-ով: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է շաքարի և շաքարավազի 24,7% գնաճ։

Ոչ պարենային ապրանքների գները ևս աճել են։ Մասնավորապես, 2022-ի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 4,8% գնաճ։ Բենզինի և դիզելային վառելիքի գները վերջին մեկ տարվա ընթացքում աճել են 25,4% և 39,9%-ով։

Մեկնաբանել