Մահացել է Վլադիմիր Ժիրինովսկին

Կյանքից հեռացել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, հայտնել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ծանր և երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Վլադիմիր Ժիրինովսկին։ Նա վառ, տաղանդավոր քաղաքական գործիչ էր։ Առանց նրա դժվար է պատկերացնել ժամանակակից Ռուսաստանի քաղաքական համակարգի զարգացումը»,- գրել է Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։

Նրա խոսքով՝ Ժիրինովսկու գործունեության գնահատականը ընտրողների մշտական աջակցությունն էր։

Վլադիմիր Ժիրինովսկին 1993-ից Պետական դումայի պատգամավոր էր, 2000-2011 թթ․ եղել է Պետական Դումայի նախագահի տեղակալ, իսկ 2011-ից «Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն» խմբակցության ղեկավարն էր։ Նա վեց անգամ մասնակցել է Ռուսաստանի նախագահական ընտրություններին։

Մեկնաբանել