Ընդդիմության հանրահավաքը Փաշինյանին մանևրի տեղ է տալիս Բրյուսելում. Հակոբ Բադալյան

Ընդդիմության մարտի 5-ի հանրահավաքը մանևրի տեղ է բացում վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նախատեսված հանդիպմանը․ այս կարծիքին է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նա ասում է, որ ընդդիմությունը ներկայում ո՛չ հնարավորություն, ո՛չ էլ ցանկություն ունի իշխանափոխություն անելու, քանի որ ինքն էլ չի պատկերացնում Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծումը: