Հայաստան է ժամանել Ղրիմի փոխվարչապետը

Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը ապրիլի 5-ին ժամանել է Հայաստան, հայտնում է «Իրավունք» թերթը։

Մուրադովի այցի շրջանակում Մոսկվայի տանը բացվելու է «Ղրիմյան գարուն, միշտ միասին» ցուցահանդեսը, նվիրված Ղրիմի և Ռուսաստանի միասնության 8-րդ տարվան: Մոսկվայի տանը նաև տեղի կունենա կոնֆերանս «Հետխորհրդային երկրների ինտեգրացիա, Եվրասիական նոր գաղափարներ նոր հնարավորություններ» թեմայով:

Թերթը գրում է նաև, որ Գեորգի Մուրադովը հանդիպել է հայ-ռուսական բարեկամության օգտին հանդես եկող հայաստանյան հասարակական ուժերի, մասնավորապես, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման ակտիվի հետ: