Բացվել է Չինաստանի դեսպանության նոր շենքը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ ապրիլի 6-ին, այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն, հայտնում են նախագահի աշխատակազմից։

Խաչատուրյանը և դեսպան Ֆան Յունը շնորհավորել են միմյանց Հայաստանի և Չինաստանի միջև 30 տարի առաջ հենց այս օրը դիվանագիտական հարաբերությունների հաստատման առթիվ:

«Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունին, դեսպանատան աշխատակիցներին՝ դեսպանության նոր շենքի բացման կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք և հաջողություններ: Գոհունակությամբ ընդգծվել է, որ անցած 30 տարիների ընթացքում հայ-չինական հարաբերությունները զարգացում են ապրել և հետագայում ևս կշարունակեն ամրապնդվել և խորանալ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել