Ռուսաստանի ԱԳՆ-ի և ՊՆ-ի կոչերը ցույց են տալիս ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը․ Կոպիրկին

«Անհրաժեշտ է անել ամեն ինչ, որ թույլ չտանք էսկալացիա, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները անվերապահորեն կատարվեն»,- Առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողությունների մասին։

Անդրադառնալով Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ դեսպանը նշել է՝ Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը և Ադրբեջանն իրավիճակի կարգավորմանն ուղղված պայմանավորվածություններ ձեռք բերեն:

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս խոսել են: Այն ինչ ասվել է, կարծում եմ բավական համոզիչ ցույց է տալիս, թե ինչ դիրքորոշում ունի ՌԴ-ն: Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Ռուսաստանի դիրքորոշումը պարզ է, մենք շահագրգռված ենք, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, իրավիճակը կարգավորվի: Ռուսաստանի Դաշնությունը ևս այդ հարցում շարունակական ու մեծ ներդրում ունի, մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Կոպիրկինը։