Ինչ խոսվեց և ինչ չխոսվեց Բրյուսելում․ եռակողմ հանդիպման շուրջ

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Հանդիպման արդյունքներով ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, սակայն փորձագետներն ահազանգում են՝ մի շարք կարևոր թեմաներ հայտարարություններից բացակայում են, և դա մտահոգիչ է։