Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները բերելու են դանդաղ կապիտուլյացիայի. Լևոն Զուրաբյան

«Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը մինչև պատերազմը մի կողմ էր դրել դիվանագիտությունը և զբաղվում էր պաշտպանության հարցերով: Սխալ զինատեսակներ էր առնում, բայց այդ ոլորտով էր զբաղվում: Պատերազմում ջախջախվելուց հետո մի կողմ է քշել պաշտպանության հարցերը՝ իր ջանքերը կենտրոնացնելով դիվանագիտության վրա. այդ մասին ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Փաշինյանի ընտրած բանակցային ճանապարհը հանգեցնելու է դանդաղ կապիտուլյացիայի: