Հայաստանը չի մասնակցել ՌԴ-ին` ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու հարցի քվեարկությանը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կասեցրել է Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդին: Որոշումը պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով:

ԱՄՆ-ի այս նախաձեռնությունը հավաքել է 93 կողմ ձայն, 24 երկիր դեմ է քվեարկել, իսկ 58 երկիր ձեռնպահ է մնացել:

Հայաստանը չի մասնակցել քվեարկությանը։

ԵԱՏՄ անդամ երկրներ Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը դեմ են քվեարկել ՌԴ-ին` ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու նախաձեռնությանը։

Մեկնաբանել