«Չգիտեմ, թե ինչպիսին կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա ճակատագիրը»․ Լավրով

«Ռուսաստանին ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու Արևմուտքի փորձերն անպատասխանատու են, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել ԼՂ-ում և Անդրկովկասում կարգավորման շահերը», հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը կամ ապագային, ես կասեի՝ եռյակին (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ – խմբ.), ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի դրա հետագա ճակատագիրը»,- այսօր՝ ապրիլի 8-ին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսին հայտարարեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, ձգտելով ամեն ինչ չեղարկել ՌԴ-ի հետ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի աշխատանքները՝ «հայտարարելով, որ այդ ձևաչափով չեն շփվի (Ռուսաստանի հետ – խմբ.)»։ «Դա … Continue reading «Չգիտեմ, թե ինչպիսին կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա ճակատագիրը»․ Լավրով