Երևանաբնակ երաժիշտ Daao-ն ՍիվիլՆեթում նվագում է սեթ, որում ներառված է երաժշտություն իր անցյալից: Daao-ն վերջերս թողարկել է երաժշտական ալբոմ, որը կարող եք լսել SoundCloud-ում:
Unplugged․ Տարին սկսվում է ջազով
Post navigation
Posted in:
Երևանաբնակ երաժիշտ Daao-ն ՍիվիլՆեթում նվագում է սեթ, որում ներառված է երաժշտություն իր անցյալից: Daao-ն վերջերս թողարկել է երաժշտական ալբոմ, որը կարող եք լսել SoundCloud-ում:
Վիգէն Չըթըրեան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունում կամ Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարությունում քաղաքական խորացող ճգնաժամ է: Լուրերին հեռվից հետևելով` կարելի է տագնապել, որ ճգնաժամը կարող է դուրս գալ վերահսկողությունից, վախենալ, որ ճգնաժամը կարող է ևս մեկ անգամ նույնիսկ վերածվել միջքրդական հակամարտության: Ինչպիսի՞ն է իրավիճակը տեղում։ Քրդական տարածաշրջանային կառավարության երկու խոշոր քաղաքական կուսակցությունների՝ Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության և Քուրդիստանի հայրենասիրական միության միջև քաղաքական ճգնաժամը շարունակվում է։ Այս հակամարտության ամենաակնառու կողմը Իրաքի նախագահի պաշտոնի թեկնածուի շուրջ այս երկու ուժերի միջև առկա անհամաձայնությունն է։ Թեև Քուրդիստանի հայրենասիրական միությունը առաջարկել է գործող նախագահ Բարհամ Սալիհին, Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը վիճարկել է այն՝ ուղարկելով սեփական թեկնածու Ռեբար Ահմադին: Խորհրդարանում […]
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Երևանում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի դիմաց, հունիսի 23-ին տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ Հայաստանում ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող բիոլաբորատորիաների գործունեության: Չնայած կազմակերպիչները հայտարարել էին, թե ակցիան քաղաքական չէ և ուղղված է բիոլաբորատորիաների գործունեության թափանցիկ և հաշվետու լինելուն, սակայն ակցիայի ամբողջ ընթացքում հնչում էին քաղաքական հայտարարություններ և տարածվում ռուսական քարոզչական թեզեր։ Այս ոչ մարդաշատ ակցիան ակտիվորեն լուսաբանել են ռուսական ամենախոշոր ria.ru, tass.ru, lenta.ru, regnum.ru, eadaily.com և Հայաստանում գործող sputnik.armenia լրատվական կայքերը։ Հայաստանում տեղակայված կենսաբանական լաբորատորիաներն առաջին անգամ չէ, որ հայտնվում են ուշադրության կենտրոնում։ Լաբորատորիաների գործունեության շուրջ «մտավախություններ» մեծամասամբ տարածվում են ռուսական շրջանակներից, և դրանք կրկին ակտիվացել են […]
OC Media Բրյուսելում ԵՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Եվրամիությունը մերժել է Վրաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակը՝ միաժամանակ հաստատելով Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության թեկնածուի դիմումները։ Հինգշաբթի կայացած հանդիպմանը Եվրամիության խորհուրդը որոշեց հետևել Եվրահանձնաժողովի առաջարկություններին՝ Վրաստանին տրամադրելու պայմանների ցանկը, որը պետք է վերջինս բավարարի՝ նախքան դիմումի վերանայումը: Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան բոլորն էլ ԵՄ անդամակցության հայտ էին ներկայացրել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո: Սպասվում էր, որ երեք երկրները դեռ մի քանի տարի չեն դիմի, սակայն [Ռուսաստանի՝ Ուկրաինա] ներխուժումը Եվրոպայում նոր քաղաքական կամք ձևավորեց գործընթացը արագացնելու համար։ Վրաստանը, որը ժամանակին դիտվում էր որպես ԵՄ Արևելյան գործընկերության անդամության գլխավոր թեկնածու, վերջին տարիներին ենթարկվում է Բրյուսելի […]
Իր այս շաբաթվա հեղինակային հաղորդմանը Էրիկ Հակոբյանը քննարկում է դրամի արժևորումը դոլարի նկատմամբ; խոսում Ալիևի վարչակարգի կողմից արտասահմանում ադրբեջանցի այլախոհների թիրախավորման և Վրաստանի ժողովրդավարական հետընթացի մասին:
Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն, որի հետևանքով 5 անձ տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Դեռևս չբացահայտված հանգամանքներում ավտոտեխսպասարկման կետում կայանած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել պայթյուն։ Վարորդ Դ․ Հ․-ն և աշխատակիցներ Խ․ Ա․-ն, Ս․ Ի․-ն, Ա․ Խ․-ն և Մ․-ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոնում»,- նշում են ԱԻՆ-ից։ Առողջապահության նախարարությունն էլ տեղեկացնում է, որ ավտոտեխսպասարկման կետում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով և շնչուղիների վնասվածքներով գտնվում Այրվածքաբանության ազգային կենտրոնի […]
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունը, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում, հայտարարելով, թե հունիսի 24-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։ ՊՆ-ից նշում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։