Ֆրանսիայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, կպայքարեն Մակրոնն ու Լը Պենը

Ապրիլի 10-ին Ֆրանսիայում անցկացվել է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Քվեաթերթիկների 97 տոկոսի հաշվարկից հետո գործող նախագահ Էմանուել Մակրոնն առաջ է անցել մյուս թեկնածուներից՝ ստանալով ձայների 27,6 տոկոսը։ Երկրորդ տեղում «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության նախագահ Մարին Լը Պենն է, որը հավաքել է ձայների 23,4 տոկոսը։ Այս մասին հայտնում է Le Monde-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալներին։

Ֆրանսիայում երկրի ղեկավարի պաշտոնի համար առաջին փուլում պայքարում էր 12 թեկնածու։

Եթե առաջին փուլի ընթացքում թեկնածուներից ոչ մեկը չի ստանում ձայների 50 տոկոսից ավելին, անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում ամենից շատ ձայներ հավաքած երկու թեկնածուները, տվյալ դեպքում՝ Էմանուել Մակրոնն ու Մարին Լը Պենը։ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին։

Մեկնաբանել