Օդի ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը ապրիլի 11-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6, իսկ ապրիլի 12-13-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով»,- ասված է հաղորդագրությունում։

ԱԻՆճ-ից հայտնում են նաև, որ ապրիլի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

«Երևանում ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ին, 13-ի գիշերը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 11-13-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել