Կութ. հին խնդիրներ, նոր հարևաններ, ռուս սահմանապահներ

Ադրբեջանական ներկայությունը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բարձրադիր հատվածներում ավելացրել է այս համայնքի խնդիրները ևս մեկով, իսկ դրանք մինչ այդ էլ քիչ չէին։ Ինչպես Սոթքում, այնպես էլ Կութում բնակիչները նկատել են ռուս սահմանապահների, որոնք պարբերաբար բարձրանում են դիրքեր, դիտորդություն իրականացնում։