Պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն

Ապրիլի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին ներկա է եղել նախարարության, զինված ուժերի և գլխավոր շտաբի ղեկավար կազմը։ Տեսակապի միջոցով խորհրդակցությանը մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարները։

«Ըստ ուղղությունների՝ զեկույցներ են ներկայացվել ձմռան ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև նախանշվել առաջիկա ծրագրերը։ Խորհրդակցության արդյունքներով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել՝ արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ»,- ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։

լրա