«Հակածխախոտային» օրենք․ արձագանքներ, դժգոհություններ և ազդեցություն

Առողջապահության նախարարությունը վճռական է տրամադրված հակածխախոտային արշավի հարցում, ասում է առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։ 2022-ի մարտի 15-ից հանրապետությունում սննդի բոլոր տեսակի օբյեկտներում ծխելն արգելվում է։ Բազարչյանի խոսքով՝ նախնական արդյունքները դրական են. «Հակածխախոտային օրենքն իր դրական ազդեցությունն է ունեցել նաև զբոսաշրջության վրա»։