ՊԵԿ-ը օտարերկրացիների կողմից ՀՀ-ում բիզնես սկսելու վերաբերյալ իրազեկման թերթիկներ է պատրաստել

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ պատրաստվել են իրազեկման թերթիկներ և բուկլետներ՝ ֆիզիկական անձի կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման կարգի, ինչպես նաև օտարերկրացիների կողմից Հայաստանում բիզնես սկսելու հետ կապված հիմնական հարցերի վերաբերյալ:

«ԵԱՏՄ անդամ պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքները տեղափոխելիս ենթակա չեն մաքսային հայտարարագրման և մաքսային վճարներով չեն հարկվում: Սակայն գործնականում լինում են դեպքեր, երբ ԵԱՏՄ պետությունից ապրանքը տեղափոխվում է երրորդ երկրի տարածքով, անհրաժեշտ է ներկայացնել տարանցիկ հայտարարագիր»,- ասված է հաղորդագրությունում։

Ինչպես նշված է իրազեկման թերթիկում, օտարերկրացին ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար կարող է գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, փակ կամ բաց բաժնետիրական ընկերություն կամ հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր․ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող և հավաստագիր ունեցող ընկերությունների ու անհատ ձեռնարկատերերի համար գործում են հարկային արտոնություններ»։

Իրազեկման թերթիկները և բուկլետները՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով տեղադրված են սահմանային բոլոր անցակետերում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել