Արցախի հիմնախնդիրը պետք է լուծվի Կոսովոյի տարբերակով. Արամ Սարգսյան

Արցախյան հիմնախնդրի կարգավորման չորս տարբերակ կա՝ պատերազմ, անջատում՝ Կոսովոյի օրինակով, սառեցում՝ Կիպրոսի օրինակով և ինքնորոշում․ այս կարծիքին է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նա ասում է, որ իշխանությունը և խորհրդարանական ընդդիմությունը Արցախի հիմնախնդրի լուծման տարբերակների մասին խոսելու փոխարեն միմյանց մեղադրում են ձախողումների համար: Ըստ Արամ Սարգսյանի` Արցախի հիմնախնդիրը պետք է լուծվի Կոսովոյի տարբերակով, սակայն մինչև դրան հասնելը հակամարտությունը պետք է սառեցնել Կիպրոսի տարբերակով: