Հայաստանը արտակարգ իրավիճակների նոր նախարար ունի

Նախագահի հրամանագրով Արմեն Փամբուխչյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար։

Մինչ այս Փամբուխչյանը զբաղեցնում էր արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը։ 2018-2020 թթ․ Արմեն Փամբուխչյանը եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Քրեական գործից հետո՝ ապրիլի 1-ին, Անդրանիկ Փիլոյանն ազատվել էր նախարարի պաշտոնից։

Մեկնաբանել