Ֆրանսիան աջակցում է ԼՂ կարգավորմանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով վերահաստատում է «իր լիակատար հավատարմությունը Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը աջակցելուն»՝ և որպես ԵՄ խորհրդի նախագահ, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։

«Այս դերում Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ` հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ առաջընթացի հասնելու համար, ինչպես նաև շարունակում է աջակցել սահմանագծման, տարածաշրջանի մեկուսացումը հաղթահարելու, ժառանգության պահպանման, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման ու ԼՂ խնդրի կարգավորման գործընթացներին: Այս նպատակով փետրվարի 4-ին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է կազմակերպվել է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԵԽ նախագահի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Երևանում», – ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

***

Ապրիլի 11-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Հանդիպմանը կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։