ԵՄ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ

Ապրիլի 11-ին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Կապանի Կանանց ռեսուրս կենտրոն հասարակական կազմակերպություն, հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։

ԵՄ դեսպանի հետ միասին Սյունիքի մարզ են այցելել Հայաստանում ՄԱԿ-ի, Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՀՀ-ում Լիտվայի դեսպանության և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։

Կանանց ռեսուրս կենտրոնում Անդրեա Վիկտորինը ծանոթացել է կենտրոնի կողմից ստեղծված սոցիալական ձեռնարկության ներկա գործունեությանը․ «Դեսպանը երկխոսություն ունեցավ շահառուների, այդ թվում՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող մարդասիրական ծրագրերի շահառուների հետ, ովքեր ներկայացրին իրենց հաջողության պատմությունները և իրենց դժվարությունները։ Դեսպանը տեղեկացավ Ռեսուրս կենտրոնի ապագա ծրագրերին և հույս հայտնեց, որ կրթությունը և հզորացումը կառաջնորդեն ավելի արդար և ավելի խաղաղ կյանքի ապահովմանը բոլորի համար»,- ասված է հաղորդագրությունում։