EasyPay-ի ու Արյունաբանական կենտրոնի ծրագիրը թույլ է տալիս վճարել ու փրկել կյանքեր

EasyPay վճարահաշվարկային կազմակերպությունը 2019 թվականից ի վեր պրոֆեսոր Ռ․Հ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ իրականացնում է բարեգործական ծրագիր, որի շրջանակում ընկերությունն իր վճարային տերմինալներում ավելացրել է հանգանակության պատուհան։ Յուրաքանչյուր հաճախորդ վճարում կատարելուց հետո հնարավորություն ունի 10, 20, 30 դրամով միանալ հանգանակությանը։ Հավաքված գումարը նվիրաբերվում է Արյունաբանական կենտրոնին։

Մեկնաբանել