Դեպի ՀՀ բնական գազի մուտքը կընդհատվի՝ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպի Հայաստան բնական գազի մուտքը կընդհատվի։

«Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 12-ին ժամը 10։00-ից մինչև ապրիլի 13-ը՝ ժամը 19։00-ն դեպի Հայաստանի Հանրապետություն բնական գազի մուտքը կընդհատվի»,- ասված է հայտարարությունում։

Ընկերությունից հայտնում են նաև, որ նշված ժամանակահատվածում սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանում պահեստավորված բնական գազի հաշվին:

Մեկնաբանել