Լոնդոն 2012. Անդրանիկ Հակոբյանն առաջին իսկ մարտում նոկաուտի ենթարկվեց

Լոնդոնի Օլիմպական խաղերում մեկնարկեց նաև բռնցքամարտի մրցաշարը: Առաջին օրը ռինգ դուրս եկան 56 կգ և 75 կգ քաշային տղամարդիկ:

Օլիմպիական ուղեգիր նվաճած միակ հայ բռնցքամարտիկը` 75 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Հակոբյանը, 1/32 եզրափակչում պարտություն կրեց ամերիկացի Թերել Գաուշայից և լքեց Օլիմպիական խաղերը:

Առաջին ռաունդն ավարտվեց Անդրանիկի հաղթանակով` 4:3: Երկրորդ ռաունդում մրցավարները հավասար միավորներ տվեցին բռնցքամարտիկներին` 4:4: Երրորդ ռաունդում նույնպես հավասար պայքար էր ընթանում, սակայն մենամարտի ավարտից 17 վայրկյան առաջ Հակոբյանը շատ ուժեղ հարված ընդունեց ու հայտնվեց նոկդաունում: Անդրանիկը վեր կացավ, բայց անմիջապես երկրորդ հարվածն ընդունեց, որից հետո մաքուր հաղթանակը շնորհվեց ամերիկացի մարզիկին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել