Ռուս երեխաները հայոց այբուբենն են սովորում

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի հազարավոր քաղաքացիների հոսքը Հայաստան արդիական է դարձրել Հայաստանում ռուսերենով դպրոցական կրթության հարցը: Կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում ռուսերենով ուսուցմամբ դասարաններ կան 45 դպրոցում, ինչը, նախարարության հավաստմամբ, «բավարարում է ՀՀ տեղափոխված սովորողների կրթությունն ապահովելուն»։ ՍիվիլՆեթն այցելեց Վլադիմիր Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոց, զրուցեց նորեկների հետ։